Իրադարձություններ Հայաստանում
Զալցբուրգի բժշկական ծրագրերը` հայ բժիշկների համար մասնագիտական մեծ հեռանկարների երաշխիք. Հայաստանում էր դոկտոր Ռասուել Ուինդսորը
Վնասվածքաբանների-օրթպեդների VI համագումարի շրջանակում Հայաստանում էր Զալցբուրգի բժշկական ծրագրերի շրջանակում վնասվածքաբանության և օրթոպեիդայի սեմինարների կուրսի ղեկավար դոկտոր Ռասուել Ուինդսորը:
Զալցբուրգի բժշկական ծրագրերի, այդ ծրագրերին հայ բժիշկների մասնակցության և թեմային հարող այլ հարցերի շուրջ զրուցեցինք Հայաստանում Զալցբուրգի բժշկական ծրագրերի համակարգող Բելլա Գրիգորյանի հետ:
– Տիկին Գրիգորյան, ի՞նչ է իրենից ենթադրում Զալցբուրգի բժշկական ծրագիրը, ինչպիսի՞ն է Հայաստանի մասնակցությունը ծրագրին:
– Զալցբուրգի բժշկական ծրագիրը Հայաստանում գործում է 1996 թվականից: Մենք ունեցել ենք 800-ից ավելի մասնակից՝ տարբեր մասնագիտություններով: Զալցբուրգի ծրագիրը ենթադրում է 7-օրյա դասախոսություններ ԱՄՆ-ի լավագույն բժշկական կենտրոնների մասնագետների կողմից: Դասախոսությունների մասնակիցները հիմնականում արևելյան եվրոպայից և հետսովետական երկրներից են: Առավոտյան ժամը 9-ից մինչև երեկոյան 8-ը մասնակիցներն անընդհատ դասախոսություններ են լսում և տարբեր կլինիկական դեպքեր քննարկում: Կա ծրագրի 2-րդ աստիճանը` observership, երբ մասնակիցը 1-3 ամիս Ավստրիայի հիվանդանոցում աշխատում է տեղի բժիշկների հետ: Մենք ունենք շուրջ 200 մասնակից, ովքեր ունեցել են այդ պրակտիկան, ստացել ամենաանհրաժեշտ փորձն ու գիտելիքները հենց հիվանդանոցում՝ հիվանդի հետ աշխատելիս:
– Ի՞նչ ձեռքբերումներ, հնարավորություններ է տալիս ծրագիրը մասնակցին:
– Հնարավորություն է տալիս ստանալու նոր գիտելիքներ, ստեղծել հրաշալի կապեր Միացյալ նահանգների և Եվրոպայի բժիշկների հետ, օնլայն մուտք ունենալ տարբեր սեմինարների, զգալ ամբողջ աշխարհի բժիշկների մեծ ընտանիքի անդամ:
![]() |
![]() |
![]() |
– Մանրամասնեք, խնդրե՛մ, ծրագրի տեխնիկական մասի մասին: Ովքե՞ր կարող են մասնակցել ծրագրին և արդյո՞ք վճարովի է ծրագիրը:
– Մասնակիցների համար ծրագիրն ամբողջովին անվճար է, ֆինանսական բոլոր ծախսերը հոգում է AAF ավստրիական ընկերությունը: Ցանկացած բժիշկ, ով ավարտել է բարձրագույն բժշկական հաստատությունը և ունի բժշկի մասնագիտական դիպլոմ (բուժական գործ), կարող է դիմել ծրագրին: Միակ նախապայմանը անգլերենի լավ իմացությունն է, քանի որ մասնակիցները պարտադիր հանձնում են անգլերեն քննություն: Դիմում են ամենապարզ ճանապարհով` համացանցով: Պետք է պարզապես լրացնել դիմումը և մասնակցել անգլերենի իմացությունը ստուգող քննությանը, որն անց է կացնում անկախ մասնագետն ԱՄՆ-ից: Ստացված արդյունքներն ուղարկում ենք Ավստրիա, որտեղ տեղի մասնագետներն ընտրում են, թե ովքեր կմասնակցեն Զալցբուրգի սեմինարներին:
![]() |
![]() |
![]() |
Զալցբուրգի բժշկական ծրագրի մասին ավելի մանրամասն զրուցեցինք Ազգային մրցունակության հիմնադրամի բժշկական ծրագրերի ղեկավար, 1998թ. վնասվածքաբանության և օրթոպեդիայի զալցբուրգյան սեմինարների շրջանավարտ Գևորգ Յաղջյանի հետ:
– Պարոն Յաղջյան, Հայաստանն ակտիվորեն ներգրավված է Զալցբուրգյան բժշկական ծրագրերին, դրա ապացույցն է նաև դոկտոր Ուինդսորի մասնակցությունն այս համագումարին…
– Այո՛, օգտվելով առիթից` Հայաստան ենք հրավիրել Զալցբուրգի բժշկական ծրագրերում ներառված վնասվածքաբանության և օրթոպեիդայի սեմինարների կուրսի ղեկավար դոկտոր Ուինդսորին և հանդիպում կազմակերպել այն 30 մասնագետների հետ, ովքեր մասնակցել են, մասնավորապես, վնասվածքաբանության և օրթոպեիդայի սեմինարներին: Սեմինարներին մասնակից-շրջանավարտները հանդիպման ընթացքում կիսվեցին իրենց հաջողությունների, մասնագիտական մակարդակի այն վերելքների մասին, ինչին հասել էին վերապատրաստումներից ի վեր: Դոկտոր Ուինդսորը, Զալցբուրգի բժշկական ծրագրերում իր կարևոր ներդրումից զատ, միաժամանակ ԱՄՆ-ի Ծնկահոդի խնդիրների ընկերության նախագահը և Ամերիկայի լավագույն օրթոպեդիկ հիվանդանոցի` «Hospital for special surgery»-ի ծնկահոդի խնդիրներում մասնագիտացված բաժանմունքի ղեկավար ն է: Հարկ եմ համարում առանձնացնել, որ այս բաժանմունքի բժիշկները ո՛չ միայն Նյու Յորքի, այլև ամբողջ Ամերիկայի լավագույն մասնագետներն են, ինչի վառ ապացույցն է բաժանմունքի մասնագետների կողմից Ամերիկայի սպորտային օլիմպիկ թիմի բժշկական սպասրկման փաստը:
![]() |
![]() |
![]() |
– Ի՞նչ հնարավորություններ է տալիս Զալցբուրգի ծրագիրը մասնակից բժիշկներին:
– Բացի տեսական և պրակտիկ գիտելիքներից, այժմ ծրագիրը հնարավորություն է տալիս նաև հետազոտական ծրագրեր անցկացնել ավստրիական առաջատար գիտահետազոտական հաստատություններում:
![]() |
![]() |
![]() |
– Դոկտոր Ուինդսորի այցի նպատակների մասին մանրամասնեք, խնդրե՛մ…
– Առաջին հերթին սա հանդիպում էր դոկտոր Ուինդսորի և նրա կողմից իրականացված սեմինարներում իրենց մասնակցությունը ցուցաբերած բժիշկների միջև: Հանդիպման ընթացքում քննարկվեցին, թե ինչ հեռանկարներ կարող են ունենալ ծրագրի մասնակիցները, իսկ սեմինարների շրջանավարտները ներկայացրեցին իրենց ընթացիկ աշխատանքային ձեռքբերումներն ու արդյունքները: Ի դեպ, Հայաստանը Զալցբուրգի սեմինարներին իր մասնակցության թվով՝ այլ երկրների համեմատությամբ, առաջին հորիզոնականում է:
Դոկտոր Ուինդսորի համագումարին մասնակցությունը նաև առիթ էր, որ մեր բժիշկները հնարավորություն ունեցան հենց մեր երկրում լսելու նրա դասախոսությունները: Հայաստանում նրա հետ հանդիպման ոչ պակաս կարևոր նպատակը «Hospital for special surgery»-ի և մեր վնասվածքաբանության ու օրթոպեդիայի ինստիտուտի միջև համագործակցության հաստատումն է:
Դոկտոր Ուինդսորը Հայաստանում գտնվելու օրերին այցելել է «Էրեբունի» բժշկական կենտրոնի վնասվածքաբանության և օրթոպեդիայի բաժանմունք և հասցրել խորհրդատվություն անցկացնել մի քանի խնդրահարույց պացիենտների բուժման կազմակերպման հարցերի շուրջ:
– Ի՞նչ է տալիս այս ծրագիրը մեր բժիշկներին:
– Ամենակարևոր ձեռքբերումն այս ծրագրի շրջանակում գիտելիքն է: Պակաս կարևոր չեն մասնագիտական կապերը: Նրանք ծանոթանում են այլ երկրների օրթոպեդների հետ, ում հետ քննարկում են ուշագրավ կլինիկական դեպքեր: Նրանք հնարավորություն են ստանում 3 անգամ մեկ ամսով իրենց վերապատրաստումն անցնելու Վիեննայի հիվանդանոցներում:
25.05.2014 Կարդացեք նաև
Հունիսի 20-ին Երևանում մեկնարկեց Բժշկական ասոցիացիաների Եվրոպական ֆորումը (EFMA 2025)` միավորելով 20-ից ավելի երկրների բժշկական համայնքների առաջնորդներին...
30.06.2025
Հուլիսի 3-5-ը, Իսպանիայի Մադրիդ քաղաքում կանցկացվի «Հայկական Բժշկական Համաշխարհային Կոնգրես 2025»(AMWC2025) համաժողովը, որը միավորելու է...
22.06.2025
Անպտղության խնդրով վիճակագրությունը տարեցտարի նոր և ավելի բարձր ցուցանիշների մասին է վկայում։ Սա մեկն է ժամանակակից առողջապահական մարտահրավերներից...
19.06.2025
19.06.2025
Հիմք ընդունելով այն հանգամանքը, որ համաձայն ՀՀ կառավարության 22.05.2025 թվականի N613-Ն որոշման «Բուժաշխատողների մասնագիտական էթիկայի կանոնները» ներառված են...
03.06.2025
Հարգելի գործընկերներ,
Հունիսի 7-ին տեղի կունենա «Հաղթահարել անպտղությունը» գիտաժողովը: Գիտաժողովի ընթացքում կհնչեն...
30.05.2025
Մայիսի 22-ին, 23-ին և 26-ին ԱՄՆ «Northwell Health» Աշխատանքային բժշկության, համաճարակաբանության և կանխարգելման ամբիոնը և ՀՀ ԱՆ ակադեմիկոս Ս. Ավդալբեկյանի անվան...
14.05.2025
Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի և Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանի մասնակցությամբ կայացել է «Հայաստանում բժշկական...
07.05.2025
«Լյարդի տրանսպլանտացիա. արդի մարտահրավերներն ու հեռանկարները» միջոցառումը` կրթական արժեքավոր փորձառություն...
28.04.2025
Երևանի պետական բժշկական համալսարանում ապրիլի 25-ին մեկնարկեց «Ստորին վերջույթի վնասվածքներ 2025» թեմայով երկօրյա կոնֆերանսը, որի ընթացքում ոլորտի...
25.04.2025
ՀՀ ԱՆ ԱԱԻ Նյարդաբանության և Նեյրովիրաբուժության ամբիոնը և «Էրեբունի» բժշկական կենտրոնի Կաթվածի թիմը,Հայաստանի Կաթվածի խորհրդի հետ համատեղ կազմակերպում է...
25.04.2025
Կարիերայի զարգացման կենտրոնի «Լանցետ» միջազգային վիրաբուժական ծրագրի շրջանակում գործնական հմտությունների բարելավման հերթական կոնֆերանսը նվիրված էր...
22.04.2025
Այսօր կարևոր իրադարծություն է Հայաստանի առողջապահական համակարգում: Հանդիսավոր արարողակարգի շրջանակում, 18 ամիս տևած ուսումնական...
12.04.2025
Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանում ապրիլի 8-ին մեկնարկեց «Սրտային անբավարարության գարնանային երկրորդ դպրոց» խորագրով...
09.04.2025
Warning: mysqli::query(): (HY000/1): Can't create/write to file '/var/tmp/MY3SccTD' (Errcode: 28 - No space left on device) in /sites/med-practic.com/classes/DatabaseManager_2.1.php on line 1381
Fatal error: Uncaught Error: Call to a member function fetch_assoc() on bool in /sites/med-practic.com/classes/DatabaseManager_2.1.php:1384 Stack trace: #0 /sites/med-practic.com/classes/article_class.php(102): TableManager->querySelectClassic('SELECT a.id, a....', Array) #1 /sites/med-practic.com/includes/include_footer_amen_kard_hod.php(5): Article->SelectAmenakardacvatsArticles(1) #2 /sites/med-practic.com/includes/include_bottom.php(9): require_once('/sites/med-prac...') #3 /sites/med-practic.com/bottom.php(7): require_once('/sites/med-prac...') #4 /sites/med-practic.com/article_more.php(151): require_once('/sites/med-prac...') #5 {main} thrown in /sites/med-practic.com/classes/DatabaseManager_2.1.php on line 1384













Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ








































